Posted in 4-րդ դաս․2022-23

Մայրենիի ստուգատես․ մայիսի 8-12

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես 2023

1․Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

1․ Նախապատրաստվում եմ հարցազրուցին
Հարցազրույց ընկերոջս հետ
-Ընտրել ընկերոջը։
– Հարցազրույցի թեման։
– Հարցազրույցի վերնագիրը
– Մշակել, կազմել այդ թեմայով հարցեր։
– Գրել հարցազրույցի նախաբանը։

Հարցազրույցը տեղադրել բլոգում։
Ուղեցույց
-Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրել։
-Որոշել ձևավաչափը՝ տեսանյութ թե ռադիոնյութ։
-Հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե։
-Հարցազրույցը ունենա սկիզբ(նախաբան) և ավարտ։

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Ա) գունավոր, խեցգետին, անձրևանոց, մրջյուն, լուսավոր, պանիր
Բ) համակարգիչ, անձրև, ժամացույց, վարդ, ձմերուկ, ականջակալ

1. Ա շարքի բառերը ձևափոխելով, բառեր ավելացներով՝ ստացիր նախադասություն։

2. Ա և Բ շարքի բառերով կազմի՛ր բառակապակցություններ` ինչքան հնարավոր է։

3. Ընտրել դրանցից որևէ մեկը և դարձնել վերնագիր:

4. Այդ վերնագրով մի պատմություն հորինել և հրապարակել բլոգում(մայրենիի ստուատես 2023 էջում):
5. Հորինած պատմությունը նկարել, նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին:


Leave a comment