Posted in 4-րդ դաս․2022-23

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես 2023

Մայիսի 1-31
Միասնական գրավոր աշխատանք՝ հունիսի 8

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով
  • կարդա, հասկանա, վերարտադրի գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստեր
  • ձևակերպի տեքստի հիմնական գաղափարը
  • օգտվի համացանցի տեղեկատվական բազայից
  • սպասարկի իր անհատական բլոգը

Ստուգատեսի բավանդակային ուղղությունները
Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Ընտանեկան նախագիծ

  • Բանավոր պատմի՛ր (տեսանյութ) տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը/

Ստուգատեսի երկրորդ փուլ (հունիսի 8)

  • Միասնական գրավոր աշխատանք

Ստուգատեսն ըստ շաբաթների
Մայիսի 2-5
Մայիսի 8-12
Մայիսի 15-20
Մայիսի 22-26

Leave a comment