Posted in 5-րդ դասարան, նախագծեր

Պատրաստվում ենք ուսումնական ժամերգության․ սովորիր բերանացի

Մայիսի 10-13

Խնդրեցէ՛ք՝ եւ տացի ձեզ,
հայցեցէ´ք՝ եւ գտջիք,
բախեցէ´ք՛ եւ բացցի ձեզ։
Զի ամենայն որ խնդրէ՝ առնու,
եւ որ հայցէ` գտանէ,
եւ որ բախէ` բացցի նմա։   

                                                                                                                       (Ղուկաս  ԺԱ,  9-10)

Բառարան
տացի               — տրվի, կտրվի, պիտի տրվի, տրվելու է
հայցել              — խնդրել, աղաչել, աղերսել, պահանջել, կամենալ, փնտրել, որոնել
զի                     — որովհետև, քանի որ, թե
բացցի              — բացվի, կբացվի, պիտի բացվի, բացվելու է
գտջիք               — գտնեք, կգտնեք, պիտի գտնեք, գտնելու եք
առնու              — առնում է, վերցնում է


Կրկնիր նախորդ սովորածներդ
Ներսես Շնորհալի «Առաւոտ լուսոյ»

Զարթիր, Տէր, յօգնել,
զարթո ըզթմրեալս,
զուարթնոց նմանիլ:

Էդ հայր անսկիզբն,
էակից որդի,
է միշտ սուրբ հոգի:

Ընկալ զիս գթած,
ընկալ ողորմած,
ընկալ մարդասէր:

Թագաւոր փառաց,
թողութեանց տւող,
թող ինձ ըզհանցանս:

****

Հատված Երգ երգոցից
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Leave a comment