Posted in 5-րդ դասարան

Փետրվարի 4-5

5-րդ դասարան

Գործնական քերականություն գրքից կատարիր առաջադրանքներ՝ 118,119,120,121

Շաբաթվա բանաստեղծությունը. շաբաթվա ընթացքում սովորիր անգիր

Հովհաննես Թումանյան
ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ի՞նչ գանձերի մասին է խոսում բանաստեղծը. ո՞վ է նվիրել նրան /ներկիր կարմիր գույնով/:
  2. Բառարանի օգնությամբ բացատրիր գանձ բառը:  Էլ ի՞նչը կամ ո՞ւմ գանձ կհամարես:
  3. Բացատրիր ծով բարություն մակդիրը:
  4. Ըստ բանաստեղծության՝ լրացրու բառակապակցությունները

……………, …………….. գանձեր

…………… պարգև

………….., ………………., …………… սիրտ

……………. սեր

……………… բարի

5. Քանդիր վերուստ բառը, ընդգծիր ածանցը. այդ ածանցով գրիր ուրիշ բառեր:

Leave a comment