Posted in 5-րդ դասարան, Uncategorized

Սեպտեմբերի 30

5-րդ դասարան

Կոմիտաս «Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր բառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:
  2. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
  3. Բառարանից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի այլ հոմանիշները:
  4. Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր:
  5. Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
  6. Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
  7. Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

Leave a comment