Posted in Uncategorized

Սեպտեմբերի 24

5-րդ դասարան

Ընթերցարան․Համո Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Հարցեր և առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
2․ Դուրս գրիր այն արտահայտությունները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
3․ Բացատրիր փոխաբերությունը․ Ժայռից մասուր է կաթում․․․
4․ Փորձիր նկարել բանաստեծությունը peint ծրագրով, կամ ֆոտոշարք ներկայացրու․․

Leave a comment