Կարդալ «Բարեկենդան»
Շաբաթվա բանաստեղծությունը, սովորիր շատ լավ կարդալ՝
Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։